Home » 2016 » July » 31 » Թաղման ժամանակ տեղի ունեցածը սարսափեցրեց հավաքվածներին. ոչ ոք հանգուցյալից նման բան չէր սպասում (լուսանկարներ)
9:09 PM
Թաղման ժամանակ տեղի ունեցածը սարսափեցրեց հավաքվածներին. ոչ ոք հանգուցյալից նման բան չէր սպասում (լուսանկարներ)

Տարեց կինը Չինաստանում, որին դուստրերը սխալմամբ մահացած են համարել, զարմացրել է իրեն վերջին ճանապարհ ուղեկցելու հավաքվածներին անակնկալ հարությամբ:

101-ամյա Պենգ Սիուխուան արթնացել ու խոսել է իր սեփական հուղարկավորության ժամանակ հենց այն պահին, երբ նրա անշունչ մարմինը պետք է դնեին դագաղի մեջ:

Փոքրիկ գյուղի բնակչուհին մահացած է համարվել: Մենակ ապրող կինն ընկել էր աստիճաններից ու վնասվածքներ ստացել, իսկ նրա 70-ամյա դուստրերը ժամանակավորապես տեղափոխվել էին նրա մոտ, որպեսզի խնամեն:

Մի օր հարազատները չեն կարողացել շոշափել կնոջ զարկերակը և զգացել են, որ նրա մարմինը քարանում է: Հուղարկավորությունը որոշվել է անցկացնել որքան հնարավոր է արագ:

  

Պենգի բազմաթիվ հարևաններն ու ընկերները հավաքվել էին նրան հրաժեշտ տալու համար:

Բոլոր անհրաժեշտ արարողություններից հետո, երբ նրան փաթաթել են կտորով ու դրել դագաղի մեջ, հանկարծ հանգուցյալը նստել ու ողջունել է բոլոր հավաքվածներին։

«Ես հաջողակ մարդ եմ: Բացի այն, որ ես տեսա, թե որքան մարդ էր եկել ինձ հրաժեշտ տալու, այլ նաև հասցրել եմ արթնանալ մինչ այն պահը, երբ ինձ կտանեին դիակիզարան»,- ասել է կինը, երբ նրան բացատրել են, թե ինչ է կատարվում:

 

Տեղի բնակիչները որոշել են չհետաձգել երեկոյան նախատեսված ընթրիքը, բայց սուգի փոխարեն նրանք որոշել են տոնել կնոջ վերադարձը:

Views: 6073 | Added by: Nanul | Rating: 1.5/2
Total comments: 0
avatar