Home » 2016 » July » 27 » Նայի՛ր ոտնաթաթիդ. ահա, թե ինչ է բացահայտում այն քո անհատականության մասին
8:00 PM
Նայի՛ր ոտնաթաթիդ. ահա, թե ինչ է բացահայտում այն քո անհատականության մասին

Ոտնաթաթերը մարմնի այն մասերից մեկն են, որը տարիների ընթացքում անդադար փոփոխում է իր ձևը։ Արդեն վաղուց հոգեբանները գիտեն, որ անհատականությունը նույնպես «շարժուն» է և փոփոխվում է ժամանակի ընթացքում։

Կա՞ արդյոք դրանց միջև կապ. որոշ մասնագետներ համոզված են, որ կա։ Օրգանիզմի ու անհատականության փոփոխությունները փոխկապակցված են։


Այժմ ուշադրություն դարձրեք Ձեր ոտքերին։ Ահա թե ինչ են դրանք բացահայտում.

Լայն ոտնաթաթեր

Լայն ոտնաթաթեր կարելի է տեսնել ակտիվ մարդկանց մոտ, ովքեր մշտապես զբաղված են ինչ-որ բանով։

Այսպիսի ոտնաթաթեր ունեցող մարդիկ ամենայն հավանականությամբ աշխատում են ոտքի վրա և շատ են սիրում քայլել։ Ողջ օրը գրասենյակում նստելը նրանց համար չէ։ Նույնիսկ եթե նրանց աշխատանքն այսպիսին է, ուրեմն նրանք բոլորից հաճախ են վեր կենում սուրճի կամ թեյի հետևից և կամ էլ ծխելու համար։

Երկար, նեղ ոտնաթաթեր

Մարդիկ կարող են մտածել, որ Դուք ծույլ եք, բայց իրականում դա այդպես չէ։ Պարզապես Դուք մյուսներից ավելի լավ եք հասկանում, որ կյանքը մեկ անգամ է տրված, այնպես որ՝ հիմարություն է այն ծախսել անիմաստ ու անօգուտ բաների վրա։ Դուք նախընտրում են խուսափել անպետք ջանքերից, որպեսզի դրանք ավելի կարևոր բաների համար պահեք։

Լարված աշխատանքն ու «տուն-գրաասենյակ-տուն» կյանքը Ձեր ճանապարհը չէ։

Ոտնաթաթի բարձրությունը

Եթե ոտնաթաթը ցածր է (գրեթե հարթաթաթ), ապա Դուք կախված եք մյուս մարդկանցիցև մշտապես մյուսների հավանությունն են փնտրում։

Հոգեբաններն այսպիսի մարդկանց «էքստրավերտներ» են անվանում, քանի որ Դուք չափազանց բաց ու հասանելի եք և հաճույք եք ստանում մյուսների ընկերակցությունից։

Իսկ բարձր ոտնաթաթը՝ հակառակը՝ բնորոշում է այն մարդկանց, ովքեր թքած ունեն շրջապատի վրա։ Նրանք ինքնավստահ են և ինքնաբավ։ Հոգեբանները նրանց նկարագրում են որպես «ինտրովերտներ», չնայած միշտ չէ, որ դա այդպես է։ Պարզապես Դուք գիտեք, որ ունակ եք ապրել ինքնուրույն, առանց մյուսների օգնության։

Բթամատ

Բթամատի երկարությունը մյուս մատների համեմատությամբ կարող է տարբեր լինել, սակայն կարևոր է դրա ընդհանուր չափն ու ուժը։ Հաճա՞խ եք  հենվում դրա վրա։ Հիշեք դպրոցական տարիներին մարմնամարզության դասերի ժամանակ կատարած ցատկերը։ Դուք ասես հենց դրա՞ վրա հենվեիք. եթե այո, ուրեմն Դուք խելացի և ուժեղ մարդ եք, ով միշտ հեշտությամբ է որոշումներ կայացնում ու գիտի, թե ինչ է ցանկանում։ Այսպիսի մարդկանց մոտ ոտնաթաթի բթամատը մյուս մատների համեմատությամբ ավելի խոշոր է և ուժեղ։

Երկրորդ մատ

Ոտնաթաթի երկրորդ մատի չափը որոշվում է դրա կողքի մատների համեմատությամբ։ Եթե այն բոլոր մյուս մատներից ավելի երկար է, նշանակում է՝ Դուք բարդ իրավիճակներից դուրս գալու և կոնֆլիկտները հաղթահարելու իսկական վարպետ եք։

Ձեզ երբեք չի վախեցրել թշնամական միջավայրը։

Մյուս կողմից, եթե այս մատը փոքր է ու կարճ, ապա դա նշանակում է, որ Դուք նախընտրում եք առաջնորդությունը մյուսներին թողնել։ Ձեզ համար երջանկություն է սպոնտան ապրելը՝ առանց որևէ բան պլանավորելու։

Միջնամատ

Միջնամատի երկարությունը սովորաբար հուշում է՝ ուժե՞ղ, թե՞ թույլ եք բիզնես-որոշումներ կայացնելու առումով։ Այն մարդիկ, ում մոտ այս մատը մյուսներից ավելի երկար է, ունեն բոլոր հարցերի պատասխանները։

Իսկ եթե Ձեր այս մատը սովորականից ավելի կարճ է, Դուք պետք է փորձեք մեդիտացիայով զբաղվել։ Ձեզ նման մարդկանց համար սա հանգստանալու, լիցքաթափվելու հրաշալի տարբերակ է, որը Ձեզ կօգնի ավելի լավ որոշումներ կայացնել։

Մատնեմատ

Ոտնաթաթի չորրորդ մատի երկարությունը հուշում է՝ արդյոք պատրա՞ստ եք Ձեր ժամանակը նվիրել ընտանիքին, թե՞ ոչ։ Եթե այն մեծ է, նշանակում է՝ Ձեր հարազատները Ձեզ համար ամենակարևորն են ու գլխավոր դերն են խաղում Ձեր կյանքում։
Իսկ եթե այս մատն ավելի փոքր է, նշանակում է, որ Դուք համարձակ եք ու այնքան էլ կախված չեք ընտանիքից։

Ճկույթ

Փոքրիկ կարճ ճկույթ ունեցող մարդկանց մոտ հաճախ է փոխվում տրամադրությունը։ Այս մարդիկ մշտապես նոր խնդիրներ են փնտրում, որովհետև միակ բանը, ինչը ստիպում է նան կենդանի զգալ, նորանոր խնդիրներ լուծելու ճանապարհն է։ Որպես կանոն, փոքրիկ ճկույթ ուեցող մարդիկ կենդանի, վառ ու շփվող անհատականություն ունեն։

Շատ մարդիկ չեն կարողանում իրենց ճկույթը հեռացնել մատնեմատից, եթե Ձեզ դա հեշտ է հաջողվում, ապա Դուք չափազանց հմայիչ ու խարիզմատիկ եք։

 

Views: 2939 | Added by: Nanul | Rating: 4.0/1
Total comments: 0
avatar