Home » 2016 » August » 1 » Լիլիթ Մարտիրոսյանը նիհարել է 10 կգ. մոդելի խորհուրդները նիհարել ցանկացողներին
10:22 PM
Լիլիթ Մարտիրոսյանը նիհարել է 10 կգ. մոդելի խորհուրդները նիհարել ցանկացողներին

Tert.am -ը գրում է

«Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանը 8 տարվա ընթացքում 70 կգ-ից դարձել է 60 կգ:

Մոդելը Tert.am Life-ի հետ զրուցում խորհուրդ է տալիս կանանց և աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց գեղեցիկ կառուցվածքը:

«Դեմ եմ դիետաներին, խորհորդ կտամ կանանց և աղջիկներին ապրել առողջ ապրելակերպով` առավոտյան վազել, երեկոյան քայլել և օգտագործել շատ ջուր ու ուտել վիտամիններով հարուստ սնունդ: Ցանկացած քաղցրավենիք բացառում եմ, բացառում եմ նաև պաղպաղակը, իսկ ամռան շոգին պաղպաղակի փոխարեն նախընտրում եմ ձմերուկ»,- ասաց Լիլիթը:

Մոդելն առավոտ կանուխ է արթնանում. «Ամեն առավոտ վազում եմ, ջուր եմ շատ օգտագործում և հետո նախաճաշում, որի ընթացքում ուտում եմ վարսակի շիլա, խաշած ձու, պանիր և կաթնաշոռ: Սովորաբար կեսօրին չեմ ճաշում, նախաճաշից հետո երեկոյան ընթրում եմ»:

Լիլիթը չի օգտագործում խոզի միս, երշիկ, յուղային ուտեստներ: Ընթրիքին հիմանականում ուտում է վիտամիներով հարուստ ճաշատեսակներ: Իսկ ամսվա մեջ 1-2 անգամ կատարում է օրգանիզմի բեռնաթափում:

 Լիլիթն առաջարկում է վիտամիներով հարուստ ուտեստի բաղադրատոմս:

 

Մեկ բաժնի համար հարկավոր է`

 1 հատ սմբուկ

1 հատ լոլիկ

1 պղպեղ

1-2 կարտոֆիլ (ըստ նախասիրության)

անյուղ տավարի միս (ըստ նախասիրության)

 Պատրաստման եղանակը`

տավարի միսը խաշել, ապա արգանակի մեջ խաշել կտրատած սմբուկը, լոլիկը, պղպեղն ու կարտոֆիլը և վերջում համեմել:

Views: 802 | Added by: vahagnyesayan00 | Rating: 0.0/0
Total comments: 0