Home » 2016 » July » 28 » Հետազոտության համաձայն՝ մարիխուանան 114 անգամ ավելի անվտանգ է, քան ալկոհոլը ►
9:38 PM
Հետազոտության համաձայն՝ մարիխուանան 114 անգամ ավելի անվտանգ է, քան ալկոհոլը ►

Բոլորը գիտեն, որ մարիխուանան վտանգավոր, կախվածություն առաջացնող բույս է։ Իսկ այժմ, նոր գիտական հետազոտության համաձայն, այս հակասական բույսը 114 անգամ ավելի անվտանգ է, քան ալկոհոլը։ Ավելին, հետազոտության արդյունքում պարզել է, որ ալկոհոլն ամենավտանգավոր թմրանյութն է, որին համապատասխանաբար հաջորդում են հերոինը, կոկաինը, ծխախոտը, էքստազին ու մեթամֆետամինը։

Քաղցկեղածին նյութերի մասին մտածելիս թերևս միանգամից մտաբերում ենք այն ամենը, ինչ հնարավոր է ծխել։ Ինչևէ, հարկե է նշել, որ հետազոտությունների համաձայն՝ քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը հենց ալկոհոլն է։ Արդեն երկար ժամանակ է, ինչ ալկոհոլի օգտագործումը կապվում է կրծքի քաղցկեղի հետ։ Եվ կարևոր չէ ալկոհոլի տեսակը, դրանք բոլորն էլ բացասական ազդեցություն են թողնում։

Ի դեպ, մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է ԱՄՆ-ի Կոլորադո, Օրեգոն, Ալյասկա ու Կոլումբիա նահանգներում, և մարիխուանայի օրինականացման համար պայքարող ակտիվիստները ջանում են ամեն ինչ անել՝ դրա օգտագործման օրինականությունն աշխարհում վերականգնելու համար։

Views: 685 | Added by: Nanul | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar