Home » 2016 » July » 28 » Երբ այս տղամարդը մահացավ ծերանոցում, բուժքույրերը նրա իրերի մեջ գտան ՍԱ, ինչն արմատապես փոխեց նրանց կյանքը
8:49 PM
Երբ այս տղամարդը մահացավ ծերանոցում, բուժքույրերը նրա իրերի մեջ գտան ՍԱ, ինչն արմատապես փոխեց նրանց կյանքը

Հարյուրավոր տարեց մարդիկ՝ ծերանոցներում ապրող, ամեն օր սպասում են միայն մեկ բանի. Զանգ, նամակ, հաղորդագրություն կամ ինչ-որ լուր իրենց հարազատներից: Ցավոք, նրանց մաքուր սիրտը հաճախ ստիպված է լինում մեծ հիասթափություն ապրել: Այն օրը, երբ սենյակներից մեկում մահացել էր այս տղամարդը, բուժքույրերը նրա իրերի մեջ գտան մի բան, ինչն արցունքներ էր առաջացնում:

a2ae1fc4766724a00b2990daecbc4e1f

Պահարանի դարակներից մեկում մի թուղթ էր դրված՝ հետևյալ բառերով.

«Ի՞նչ ես դու տեսնում, բուժքույր: Ի՞նչ ես տեսնում:

Ինչի՞ մասին ես դու մտածում, երբ ինձ վրա ես նայում:

Քմահաճ ծերուկ, հիմարիկ…

Անհասկանալի ապրելակերպ ունեցո՞ղ, բացակայող աչքերո՞վ:

Ուտելիքը փոխանցելով՝ դու բղավում ես «Դե՛, փորձի՛ր»

Քեզ թվում է, թե նա չի նկատում, թե դու ինչ ես անում:

Անընդհատ կորցնում է գուլպաներն ու կոշիկնե՞րը:

Ոչ մի բան չպնդելով,

Թողնում է քեզ անել այն, ինչ ուզո՞ւմ ես:

Օրը ոչ մի բանով չե՞ս լցնում, բացի լողացնելուց և կերակրելուց:

Դա՞ ես մտածում: Դա՞ ես տեսնում:

Բացի՛ր աչքերդ բուժքույր: Դու ինձ չես տեսնում:

Ես կասեմ քեզ, թե ով եմ ես, նույնիսկ այստեղ լուռ նստած,

Ենթարկվելով ձեզ, սնվելով՝ ըստ ձեր ցանկության:

Այսպես, ես 10 տարեկան տղա եմ, ապրում եմ հորս և մորս հետ,

Եղբայրներիս և քույրերիս: Մենք բոլորս սիրում ենք միմյանց:

Երիտասարդ մի տղա 16 տարեկան՝ ոտքերի վրա թռչող թևերով:

Ով երազում է հանդիպել իր ողջ կյանքի սիրուն:

Փեսացու, ով շուտով 20 տարեկան կդառնա, և ում սիրտը թրթռում է,

Երբ հիշում է երդումները, որ խոստացել է կատարել:

Իսկ հիմա ես 25 տարեկան եմ, ես երեխա ունեմ:

Իմ երեխան, ով իմ պաշտպանության կարիքն ունի:

Ահա ես 30 տարեկան եմ, իմ երեխան արագ է մեծանում,

Մենք կապված ենք միմյանց հետ անխախտելի կապերով:

Իսկ 40 տարեկանում, իմ տղաներն արդեն մեծացել էին և գնացին տանից:

Բայց իմ կինը կողքիս է, և նա չի թողնում, որ ես վշտանամ:

Եվ 50 տարեկանում փոքրիկները նորից խաղում են մեր ոտքերի մոտ,

Նորից մենք երեխաների հետ ենք, իմ սիրելին և ես:

Խավարը պատել է ինձ. իմ կինը մահացել է:

Ես նայում եմ ապագային և սարսափում եմ:

Հիմա ես ապրում եմ հանուն երեխաներիս և իրենց երեխաների:

Եվ ես մտածում եմ տարիների մասին… սիրո մասին, որ ես ունեի:

Հիմա ես ծերուկ եմ… և կյանքը դաժան բան է:

Ծաղրում է, այն ստիպում է, որ ծերությունը ծիծաղելի թվա:

Մարմինը «հնանում է» և «քանդվում», ուժերը լքում են:

Այնտեղ, որ մի օր սիրտ էր, այժմ քար է:

Բայց այդ «քանդված» կաղապարի ներսում դեռ երիտասարդ տղա է ապրում,

Նորից ու նորից իմ սիրտը իմպուլսներ է արձակում, հարվածում է:

Ես հիշում եմ բոլոր ուրախությունները, ես հիշում եմ բոլոր ցավերը:

Ես սիրում եմ և ապրում եմ: Այս կյանքում այնպես, ինչպես առաջ:

Ես մտածում եմ տարիների մասին, որոնք այնքան քիչ էին: Դրանք շատ արագ անցան:

Եվ ես համաձայնում եմ այն փաստի հետ, հասկանալով, որ ոչինչ չի կաչող հավերժ լինել:

Բացե՛ք ձեր աչքերը, մարդի՛կ: Բացե՛ք և նայե՛ք:

Ես քմահաճ ծերուկ չեմ: Նայե՛ք ուշադիր, կտեսնեք ԻՆՁ»:

 

Ինստագրամում մի խումբ կա, որտեղ հավաքում են գեղեցիկ ու սեքսուալ հայուհիների լուսանկարները, իհարկե, այդ աղջիկների գիտությամբ: Նայում եմ խմբում հրապարակված որոշ լուսանկարներ ու հիասթափվում, թե ինչ արժեքներով են հիմա առաջնորդվում մեր երիտասարդները:  Նորաձև երևալու մոլուցքն  ու «ազատամտությունը» հաճախ շատ սխալ է ներկայացվում:

Եվ գիտե՞ք, թե որն է այս խմբում ամենից հաճախ հնչող հարցը. «Որտե՞

ղ են ապրում այս աղջիկները» :) 

 

Նույն դեմքը, նույն հաստ հոնքերը, մեծ շրթունքները, լուսանկարվելու նույն դիրքերն ու ՆՈՒՅՆ ՍԵԼՖԻՆԵՐԸ...

 

 

Հաջորդ անգամ փողոցում տեսնելով տարեց մարդու՝ հիշեք այս խոսքերը: Երբեք մի մոռացեք, որ վաղ թե ուշ, դուք նույնպես նրա նման եք դառնալու:

Հարգանք, օգնություն և սեր. սա ամենաճիշտ վերաբերմունքն է ծերերի հանդեպ:

Views: 180 | Added by: Nanul | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar