Home » 2016 » July » 29 » Ահա թե ինչ է բացահայտում ձեռքիդ չափսը բնավորությանդ մասին
11:56 AM
Ահա թե ինչ է բացահայտում ձեռքիդ չափսը բնավորությանդ մասին

Ինչպես մարդու ափի գծերը, այնպես էլ ձեռքի չափերը շատ բան կարող են հուշել մարդու բնավորության մասին։ Ուշադիր նայեք նրա ձեռքերին, ում մասին ցանկանում եք ավելին իմանալ։ Եվ այսպես.

Ուղղանկյունաձև ափեր ունեցող մարդիկ հեշտ են կարողանում խնդիրներ լուծել։ Նրանք հակված են հետևել իրենց լավ զարգացած ինտուիցիային։ Այս մարդիկ համարձակ ու արկածային են։ Նրանք հրաշալի գործընկերներ են՝ աշխատանքային կամ կրթական ցանկացած նախագծում միասին աշխատելու համար։

Քառակուսի ափեր ունեցող մարդիկ պրակտիկ են։ Նրանք հրաշալի տրամաբանություն ունեն և գրեթե անվրեպ գործնական են։ Ինչևէ, երբեմն նրանք դժվարանում են քառակուսու սահմաններից դուրս մտածել ու ավելի ստեղծարար լինել։

Երկար մատներ ունեցող մարդիկ հետաքրքրասեր են։

Կարճ մատներ

ունեցող մարդիկ, որպես կանոն, հրաշալի առաջնորդներ են։

 

Փոքր ձեռքեր ունեցող մարդիկ սիրում են մեծ ռիսկերի դիմել ու արկածային բնավորություն ունեն։ Իսկ նրանց պլատոնական ու ռոմանտիկ հարաբերությունները սովորաբար վայրի ու դրամատիկ են։

Փոքր ձեռքեր ունեցող մարդկանց մոտ զարգացած է տրամաբանությունը, և նրանք սիրում են պարզ լուծումներ գտնել խնդիրներին։

Մեծ ձեռքերով մարդիկ զգայուն պերֆեկցիոնիստներ են։ Նրանք ցանկանում են ամեն ինչ կատարյալ անել և ատում են, երբ որևէ բան իր տեղում չէ։ Նրանք նաև չափազանց զգայուն և կարեկցող մարդիկ են։

Views: 1491 | Added by: Nanul | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar